ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Մի քանի միլիարդ դոլար ոչնչացվեց՝ ըստ նշանակության

Մի քանի միլիարդ դոլար ոչնչացվեց՝ ըստ նշանակության
25.06.2025 | 14:15

Դե, ի՛նչ, զոհեր շատ չեղան։ Կենցաղային վիճակագրությամբ՝ դրանից ավելի շատ են մեռնում ավտովթարներից, թունավորումից, քաղցկեղից... Իհարկե՝ էս զոհերը գումարվեցին էդ բոլորին, բայց կարելի ա համարել, որ մի կարճ ժամանակով մի նոր կենցաղային զոհատեսակ էր ստեղծվել, ասենք՝ հրթիռադրոնային թենիսի թափոններ։

Բոլորը գոհ են, բոլորը հաղթեցին։ Համընդհանուր գոհունակության ֆոնին ամոթ էլ ա զոհերի մասին հիշել։

Երևի մի քանի միլիարդ դոլար ոչնչացվեց ըստ նշանակության, մի քանի միլիարդ էլ ոչնչացվեց՝ որպես ըստ նշանակության ոչնչացված միլիարդների նշանակություն։ Միացյալ Նահանգներն էլ մասնակցեց խաղին. բա առանց իրա՞նց։ Կան, չէ՞, խոշոր տարիքի հասած գոնչո գլխով կիսաչափահասներ, որ առանց ամաչելու՝ իրանց կոշտացած ձայնով խառնվում են մանկապարտեզի երեխեքի խաղին ու իրանց բացարձակ լիդեր զգում։

Պատերա՛զմ, պատերա՛զմ,

Ի՞նչ ես նստել ծառի տակ...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6636

Մեկնաբանություններ